Рубрика: Без рубрики

2024-2025 ուսումնական փաթեթ

Հեղինակային կրթական ծրագիրն անընդհատ զարգացող, հեղինակ-ուսուցչի կողմից մշակվող և իրականացվող ծրագիր է, որը ներառում է հետևյալ պարտադիր բաղկացուցիչները․

Հեղինակային կրթական ծրագրում ներառված են Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված, պետական առարկայական ծրագրերում ներառված նվազագույն պահանջները

Հանրակրթական ծրագիր 4-րդ դասարան5-րդ դասարան

Հանրակրթակամ պետական չափորոշիչ

Մեջբերում 2023-2024 թթ ուսումնական պլանից

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, մետաղի և քարի մշակման արհեստանոցում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

  • Հեղինակային կրթական ծրագրի առարկայական ծրագրերը ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդյունքներն ու կարողունակությունները։

— օգտագործի ունեցած գիտելիքները և հմտությունները օբյեկտները չափելու, հաշվելու, համեմատելու, նկարագրելու, դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար.

Реклама

-դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.

-հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.

— նկարագրի շրջակա աշխարհի օբյեկտները, երևույթները և դրանց փոխադարձ կապերը.

— իմանա, որ շրջապատող աշխարհի ճանաչողության եղանակներից մեկը գիտությունն է, ներկայացնի մարդու և բնության վրա գիտության որոշ ձեռքբերումների ազդեցությունը.

— համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.

— տարբերակի և կիրառի բնական ռեսուրսները խնայելու, մարդու կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցի բնապահպանական միջոցառումների, ճանաչի էկոհամակարգերը և դրանց փոխադարձ կապերը.

— oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.

— օգտագործի տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.

— ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

-ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.

  • առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.

Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի  նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

Կարևորվում է սովորողի արդիականացումը միջավայրին՝ հոգատար վերաբերմունք բնությանը, շրջապատին, միջավայրին, առարկան օգնում է սովորողին ձևավորել հետազոտական մտածողություն, տալիս է համալիր գիտելիքներ բնության և շրջապատի մասին։

Հեղինակային բնագիտությունը դասավանդվում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար ուսուցմամբ։

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

-Դիտել և նկարագրել երևույթը
-երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ
-երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել
հիմնական ֆիզիկական մեծություններ (երկարություն, մակերես, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն)
փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում
-ներկայացնել պատկերացում կազմի ֆիզիկական քարտեզի և հատակագծի մասին (անցնելիք ուղու քարտեզագրում, դասարանի, բակի, թաղամասի, տուն-դպրոց հատակագծի կազմում)
-փորձեր կատարելու պարզագույն հմտություններ
-փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ։

-Ինքնուրույն խնամի իր բույսն ու կենդանին:

  • ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ ըստ կրթական աստիճանների.

4-րդ դասարան

1․ Ներկայացնել ջրի նշանակույթյունը մարդու օրգանիզմի նյութափոխանակության համար։

2․Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության պարզ եղանակներ։

3․Կողմնորոշվել տարածքում, տեղանքում։

4․Թվել տնտեսության ճյուղերը, համեմատել նախկինում և ներկայում դրանց զարգացման առանձնահատկությունները։

5․Տարբերակել և բնութագրել կենդանի և անկենդան բնության օբյեկտները, մեկնաբանել դրանց միջև առկա փոխկախվածությունը և փոխազդեցությունները։

6․Ներկայացնել տարբեր գործոնների՝ եղանակ, քամի, տաք և սառը ջուր, ջրի քանակ և այլն ազդեցությունը բույսերի աճի և զարգացման վրա։

7․Բնութագրել տարբեր տեղանքներին բնորոշ կենդանական, բուսական աշխարհը։

8․Դիտարկել, նկարագրել բույսերի հիմնական մասերը, դրանց գործառույթները, հետազոտել, ներկայացնել սերմերի ծլման, աճի գործընթացը և դրա համար անհրաժեշտ պայմաններ։

9․ Ճանաչել երկրի մակերևույթի հիմնական ձևերը, նկարագրել իր շրջապատի ռելիեֆի ձևերը՝ տափարակ, բլուր, լեռ, գետ, լիճ, ծով և այլն։

10․Բնութագրել և նկարագրել անկենդան բնությունը, որպես կենդանիների, բույսերի և մարդկանց բնակության միջավայր՝ օդը, ջուրը, հողը։

11․Ներկայացնել բուսական և կենդանական աշխարհի համար ջրի կենսական նշանակությունը։

12․Բացատրել աղբի տեսակավորման, վերամշակման, երկրորդային օգտագործման և թափոնների վերամշակման անհրաժեշտությունը բնապահպանության և խնայողության տեսանկյունից։

13․ Նկարագրել Արեգակնային համակարգը։

5-րդ դասարան

Առարկայի ուսուցումը նպատակաուղղված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված հետևյալ վերջնարդյունքների ձևավորմանը՝
1) իրականացնել չափումներ, կատարել մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ, գնահատել արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան նյութեր և
սարքավորումներ.
2) դրսևորել աշխատանքային հմտություններ, կարողանալ անվտանգ օգտագործել
տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
3) վերլուծել, գնահատել և առաջարկել դասակարգման չափանիշներ.
4) ստացած գիտելիքները կիրառել բնության և տիեզերքի օբյեկտների նկարագրության, երևույթների և դրանց փոխադարձ կապերի բացատրության համար.
5) դրսևորել պատասխանատու վարքագիծ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու և շրջակա միջավայրը պահպանելու գործում.
6) մասնակցել բնապահպանական միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը.
7) գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ.
8) գտնել և օգտագործել տեղեկույթ տարբեր աղբյուրներից, դրանք օգտագործելիս
կատարի հղումներ.
9) արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը:

  • բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

Բնագիտություն առարկան կարելի է բաժանել հետևյալ ենթաբաժինների՝

  • Ֆիզիկական աշխարհագրություն — ծանոթացում աշխարհագրական օբյեկտների հետ
  • Կենսաբանություն — բույսերի, կենդանիների խնամք
  • Աստղագիտություն
  • Պարտիզպանական շուրջտարյա աշխատանքներ
  • Բնապահպանություն — – ընդհանուր ծանոթացում բնապահպանությանը
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, խնամում, պահպանում
  • Արտադրական ուսուցում

Ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

Реклама

Բնագիտական ընթերցարան —  4-րդ դասարան և 5-րդ դասարան:

Ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.

Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

Թեմաները և դրանց բովանդակությունը.

Թեմաները և դրանց բովանդակությունը

Թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.

  • 4-5-րդ դասարաններում բնության մեջ մարմինների և երևույթների վերաբերյալ
    պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված
    գիտելիքների ստացումն է, նոր կարողությունների և հմտությունների զարգացումը:
  • Պարտիզպան-սովորողի ձևավորում:
  • Կենդանասեր-բուսասեր սովորողի ձևավորում:
  • Բնապահպան սովորողի ձևավորում (ջրի, էներգիայի խնայում տանը և դպրոցում)
  • Բնության մեջ արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում (հորիզոնի կողմեր՝ կողմնացույցով և առանց կողմնացույցի):
  • Դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և միջին ու ավագ դպրոցներում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար:

Հանրակրթական /Առարկայի ուսուցման ընդհանրական վերջնարդյունքները/

  • Նկարագրել բնության ուսումնասիրության հիմնական մեթոդները:
  • Կատարել պարզ դիտումներ (օրինակ՝ բույսի աճը, ջրի եռման պրոցեսը, ձյան փաթիլի կառուցվածքը):
  • Չափել և համեմատել մարմինները բնութագրող ֆիզիկական մեծությունները (օրինակ՝ ծավալ, զանգված, ջերմաստիճան):
  • Ճանաչել բնության մեջ և կենցաղում հանդիպող նյութերը, պահպաել դրանց հետ անվտանգ վարվելու կանոնները։
  • Նկարագրել նյութի կառուցվածքը պինդ, հեղուկ և գազային վիճակներում։
  • Ներկայացնել կենդանի օրգանիզմների բնութագրիչները
  • Ներկայացնել սնունդը որպես բույսերի և կենդանիների էներգիայի աղբյուր։
  • Պլանավորել և իրականցնել փորձեր, որոնք թույլ կտան պարզել սերմերի ծլման, բույսի աճման վրա լույսի, ջերմության, ջրի և օդի ազդեցությունը։
  • Նկարագրել Երկրի ձևն ու չափերը:
  • Սահմանել հատակագիծ, քարտեզ և գլոբուս հասկացությունները, հաշվարկել քարտեզի վրա երկու կետերի հեռավորությունը տրված մասշտաբով:
  • Նկարագրել Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջը:
  • Նկարագրել Երկրի պինդ շերտի կազմն ու կառուցվածքը, ներկայացնել Երկրի
    մակերևույթի հիմնական ձևերը:
  • Նկարագրել երկրաշարժերի և հրաբուխների երևույթները:
  • Ներկայացնել երկրագնդի ջրային տարածքները: (
  • Կարևորել քաղցրահամ ջրի արդյունավետ օգտագործման և պահպանման
    խնդիրները:
  • Նկարագրել մթնոլորտի կազմը:
  • Բացատրել քամու առաջացման պատճառները:
  • Ներկայացնել ջրի շրջապտույտի փուլերը, մթնոլորտային տեղումների
    տեսակները:
  • Ներկայացնել Արեգակնային համակարգի կառուցվածքը:
  • Ներկայացնել տիեզերքը կազմող մարմինները՝ աստղեր,
    համաստեղություններ, գալակտիկաներ:
  • Ներկայացնել Տիեզերքի մասին պատկերացումների զարգացում:

Ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

Реклама

Գնահատումը կատարվում է սովորողի գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն, ուսումնական նախագծեր և այլն)։

Գնահատման համար հաշվի են առնվում հետևյալ սկզբունքները․

Սովորողը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է այդ ամսվա կատարած աշխատանքները, որոնցից գլխավոր բաղադրիչներ են՝ բլոգային աշխատանքը, նախագծային աշխատանքը, դասարանական և գործնական աշխատանքները, ֆլեշմոբի մասնակցությունը։ 4֊րդ դասարանում յուրաքանչյուր կիսամյակի համար լրացվում են աճի բնութագրեր, իսկ 5֊րդ դասարանի երկրորդ կիսամյակը գնահատվում է 10 բալանոց համակարգով։

  • ծրագրի կազմակերպումը, կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրը

Ուսումնական միջավայր.
Քանի որ բնագիտություն առարկայի ուսումնասիրման մի մասն են կազմում լաբորատոր փորձերն անհրաժեշտ է.
• կահավորված լաբորատորիա, որտեղ սովորողները կկարողանան
ինքնուրույն փորձեր կատարել,
• թվային գործիք
• բնագիտական և գիտահանրամատչելի գրականություն, բնագիտական -ընթերցարան
Ուսումնական միջավայր է ջերմոց-լաբորատորիան, ուսումնական լաբորատորիան, կրթահամալիրի կայքը և ենթակայքերը, դպրոց-պարտեզների ներքին և արտաքին բակերը, բնությունը, աստղացուցարանը, ուսումնական ագարակը, թանգարանները, ընտանեկան դպրոցը։

Նախագծեր, ուսումնական նյութեր, որոնք կարող են իրականացվել դասավանդողի անհատական աշխատաժամանակի շրջանակում և կրթահամալիրի տնօրենի հրամանով

  1. դասավանդողի ներկայացրած անհատական նախագծեր

Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բնագիտության դասընթացին

Ապարների զարմանահրաշ աշխարհում

  1. լաբորատորիայի, դպրոցի օրացուցային, ստուգատեսային նախագծեր

Բնատեխնիկական ստուգատես

Էկոտուր

Արևորդի փառատոն

Երկրի օրը

Անթափոն կենցաղ

Բարձունքի հաղթահարում

առաջադրանքների, նախագծերի փաթեթ

Ուսումնական փաթեթ

Նախագծերի փաթեթ

առանձնահատուկ կարողություններով սովորողների կրթական պահանջմունքներին բավարարող ուսումնական փաթեթներ

Առանձնահատուկ կարողություններով սովորողների ուսումնական փաթեթները կազմվում են՝ ելնելով նրանց հնարավորություններից թե՛ ֆիզիկական և թե՛ մտավոր։ Ելնելով առարկայի առանձնահատկություններից՝ շեշտը դրվում է գործնական կարողությունների, հմտությունների վրա։ Անհրաժեշտության դեպքում կազմվում է սովորողի ունակություններին համապատասխան ուսումնական փաթեթ

ճամբարային նախագծեր, առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական ճամփորդություններ

Արատես դպրական կենտրոն

Երկրաբանական թանգարան

Բնության թանգարան

Բուսաբանական այգի

գործնական, լաբորատոր աշխատանքներ․ առարկայական ծրագրի բովանդակային բաղարիչով որոշված

Բնագիտական փորձեր

Բնագիտական ֆլեշմոբեր

Պարտիզապուրակային գործունեություն

Ուսումնական ագարակը

Ծանոթացում և աշխատանք մանրադիտակով

Հեղինակային ծրագրի ուսումնական պարապմունքների կազմակերպման ձևերը /լրացվող/

Հեղինակային ծրագիրը ուսումնական պարապմունքների կազմակերպման հիմքում ընկած են նախագծերը, դիտարկումները, փորձերը, հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրահանգումները, շուրջտարյա պարտիզպանական աշխատանքները, մասնակցությունը ամենամսյա բնագիտական ֆլեշմոբներին, բնատեխնիկական ստուգատեսին և էկոտուրին: Առարկան ավելի բովանդակալից դարձնելու նպատակով ուսումնառությունը ուղեկցվում է համապատասխան թեմաների կինոդիտումներով, աստղացուցարան, թանգարաններ այցելելություններով, ճամփորդություններով։

Оставьте комментарий