Рубрика: Աշխարհագրություն 7

Հասարակական աշխարհագրություն


Դարեր շարունակ աշխարհագրությունն ուսումնասիրել է միայն բնությունն ոմւ բնական
երևույթները: Ըստ էության այդ ուսումնասիրությունը կատարողը եղել է բնական (ֆիզիկական)
աշխարհագրությունը: Սակայն, երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր
տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը,
աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղտնտեսական աշխարհագրությունը, որն սկսեց ուսումնասիրել տնտեսության տեղաբաշխման հարցերը: Տնտեսական աշխարհագրության զարգացման արդյունքում աշխարհագրությունը դադարեց պարզ միայն բնական
գիտություն լինելուց և դարձավ բարդ գիտություն, տարբերվելով մյուս բոլոր գիտություններից:
Այսպես օրինակեթե կենսաբանությունն ու ֆիզիկան մտնում են բնական գիտությունների մեջ, իսկ պատմությունն ու տնտեսագիտությունը հասարակական, ապա աշխարհագրության մի
ենթաճյուղըբնական (ֆիզիկական) աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ մյուսը տնտեսական աշխարհագրությունըհասարակական գիտությունների մեջ: Այսպիսով աշխարհագրությունը միակն է, որ միաժամանակ և՛ բնական, և՛ հասարակական
գիտություն է:
Իսկ ինչո՞ւ աշխարհագրության նոր ենթաճյուղը XVIII դարից սկսած անվանվում է
տնտեսական1
աշխարհագրություն: Այդ անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ
և՛ տնտեսագիտությունը, և՛ տնտեսական աշխարհագրությունն ուսումնասիրում են միևնույն
օբյեկտըտնտեսությունը, բայց տարբեր տեսանկյուններից: Եթե տնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության կազմակերպման ու կառավարման հարցերը, ապա տնտեսական աշխարհագրությունը տնտեսության տարածքային բաշխման (տեղաբաշխման) հարցերը: Պատկերավոր ասածտնտեսագիտությունը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կազմակերպել տնտեսական գործունեությունը, որ դրա շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ), իսկ տնտեսական աշխարհագրությունը թե ո՞ր տարածքներում տեղաբաշխել տնտեսական օբյեկտները (օրինակգործարանները, գյուղատնտեսական տնկատափերը), որ այդ տեղաբաշխման շնորհիվ ստացվի մեծ օգուտ (շահույթ): XX դարում վերոնշյալ հարցերից բացի տնտեսական աշխարհագրության առջև ծառացան նոր և ավելի բարդ խնդիրներ: Նախկինում տնտեսական աշխարհագրության ուշադրության կենտրոնում էին բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի տեղաբաշխման հարցերը, իսկ նոր ժամանակներում տնտեսական աշխարհագրությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց նաև մարդու գործունեության նոր ձևերի գիտության, հանգստի
կազմակերպման, սպասարկման, նույնիսկ հանցագործությունների տարածման և սոցիալական
այլ հարցերի ուսումնասիրության վրա:
Այսպիսով` տնտեսական աշխարհագրությունն, ըստ էության, սկսեց ուսումնասիրել ոչ
միայն տնտեսական, այլ նաև սոցիալական երևույթների տարածման հարցերը: Այդ պատճառով
էլ տնտեսական աշխարհագրությունը վերանվանվեց տնտեսական և սոցիալական, սոցիալտնտեսական կամ էլ հասարակական աշխարհագրություն:
Եվ վերջապես, վերջին մի քանի տասնամյակում վերոնշյալ հարցերին ավելացավ նաև
էկոլոգիական հիմնահարցը, որը հետևանք է բնության վրա հասարակական ներգործության
մասշտաբի մեծացման, չվերականգնվող բնական ռեսուրսների սպառման (պարպման) ու
բնական միջավայրի քայքայման:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը
  2. Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 
  3. Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը: 

Оставьте комментарий