Рубрика: Բնագիտական փորձեր

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին փետրվարին առաջադրվող փորձեր

Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — ջուր (80 գրամ ջուր), տարա, ամանի հեղուկ (4 ճաշի գդալ), ձողիկ, գլիցերին (1-2 ճաշի գդալ) ։

Ընթացք — Ամանի մեջ լցնել ջուր, ամանի հեղուկ և լավ խառնել։ Հետո ավելացնել գլիցերին ու կրկին խառնել։ Վերցնել ձողիկը, թաթախել ստացված լուծույթի մեջ և փչել։ Կարող եք սեղանի մակերեսին ջուր քսել և ձողիկով փչել պղպջակներ։ Փորձեք համեմատել սովորական հեղուկից և ջրից ստացված պղպջակներ ինչով են տարբերվում գլիցերինով պղպջակներից։ 

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — 7 անոթ կամ բաժակ, բարակ անձեռոցիկ, 4 սննդային գունաներկեր։ 

Ընթացք -4 բաժակ կիսով լցված ջրով գունավորում ենք, ամեն մեկը մի գույնով(օրինակ` կարմիր, կապույտ, դեղին, կանաչ)։
Շարում ենք բաժակները, սկզբից դնում ենք գունավոր ջրով լի բաժակը, հետո դատարկ բաժակ, նորից գունավոր ջրով լի բաժակը, նորից դատարկ բաժակ….։

Ստացվում է յոթ բաժակ, հետո յուրաքանչյուր բաժակի մեջ դնում ենք անձեռոցիկ, մի ծայրը մի բաժակի մեջ, անձեռոցիկի մյուս ծայրը հաջորդ դատարկ բաժակի մեջ։
Որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք արդյունքը։ 

Փորձ 3

Անհրաժեշտ իրեր - Թղթից կտրած ծաղիկ, լայն բերանով տարա, ջուր, գունավոր մատիտներ։

Ընթացքը — Թղթից կտրում ենք ծաղիկներ , գունավորում, ծաղկի թերթիկները ծալում դեպի ներս, տարայի մեջ լցնում ենք ջուր և ծալած ծաղիկները դնում ենք ջրի մեջ։ Դիտարկիր, ի՞նչ տեղի ունեցավ։ 

Փորձ 4

Անհրաժեշտ իրեր — ապակե թափանցիկ տարրա կամ բաժակ, ջուր, թուղթ, մատիտ։
Ընթացք — ապակե բաժակի մեջ բերնեբերան լցնում ենք ջուր, թղթի վրա նկարում սլաքներ և պահում ենք բաժակի հետևում, ուշադիր հետևեք սլաքների ուղղությանը և դիտարկեք թե ինչ է տեղի ունենում

Оставьте комментарий