Рубрика: Без рубрики

Հարավային Ամերիկա

No one
No one
No one
No one
No one
  1. Աշխարհագրական դիրք։Հարավային Ամերիկա մայրցամաքը գտնվում է  արևմտյան կիսագնդում ։ Այն մեկուսացված է այլ մայրցամաքներից։ Նրա տարածք 18մլն. կիլոմետր քառակուսի է։Նրա ափերը ողողում են արևմուտքում ՝ Խաղաղ իսկ արևելքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ։ Այս մայրցամաքի ափերը քիչ են կտրատված այդ տեսակետից այն նման է Աֆրիկային։ Արևմուտքը եզրավորում է Անդիան լեռները այստեղ  էլ գտնվում է մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Անկոնկագուան ( 6960մ.)։ Ամենացածր կետը Վալդես թերակղզում  -40մ.։Մայրցամաքում  կամ գործող հրաբուխներ ՝ Կոտեպախին և Ռուիսը։Խաղաղ  օվկիանոսի ափին նեղ շերտով ձգվում է աշխարհի ամենաչոր  ՝ Ատակամա անապատը ։
  2. Կլիման։Այս մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի Ատլանտյան օվկիանոսը։ Հարավային Ամերիկյան ամենախոնավ մայրցամաքն է և երկրորդ տաք մայրցամաքը Աֆրիկայից հետո։Կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն Բրազիլական և Գվիանական տաք հոսանքները։ Հարավային Ամերիկայի կլիմայական գոտիներն են  հասարակածային, մեր հասարակածային ,արևադարձային ,մեր արևադարձային և բարեխառն։

3.Ներքին ջրեր։Անդեր համարվում են Հարավային Ամերիկայի գլխավոր ջրբաժանը։Գետերի հիմնական  մասը  պատկանում է Ատլանտյան օվկիանոսին իսկ Խաղաղ օվկիանոսին մի քանի կարճ գետեր ։ Հարավային Ամերիկյանում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը ՝ Ամազոնը շուրջ 7 մլն. քառակուսի ջրհավաք ավազանով։Ամազոնը նավարկելի է հունի  գրեթե ամբողջ երկայնքով, այդ  պատճառով էլ դրա  տրանսպորտային նշանակությունը շատ մեծ է։Հարավային Ամերիկայի երկրորդ խոշոր գետը Պարանան է իր Ուրուգվայ  և Պարագվայ վտակներով։Պարանա գետի վրա գտնվում է Իգուասուն ջրվեժը։Խոշոր գետերից է նաև Օրինոկոն գետը որի Չուրուն վտակի վրա  գտնվում է աշխարհի ամենաբարձր ՝Անխել ջրվեժը 1045 մ բարձրությամբ։ Հարավային  Ամերիկայում լճեր քիչ կան , սակայն այստեղ  է գտնվում ամենաբրձրադիր լիճը՝Տետիկական 3816 մ բարձրության վրա։Այստեղ են գտնվում նաև Կոկո և Մարակայբո լճերը։

4. Բնական զոնաներ։

No one
No one
No one
No one
No one
No one

Հասարակածային խոնավ անտառներին տեղացիները անվանում են սելվաս։Այս  զոնայում  անտառը շարահարկերով է։Աճում են 40000ավելի բուսատեսակ ։ Հանդիպում է հսկա սեյբան ,բրազիլական հևհեյան,հսկա ֆիկուսը,տարբեր արմավենիներ,շոկոլադի ծառը,կաուչուկատու հևհեյա, սեխածառը և այլն։ Անտառում կիսախավար է և չափազանց դժվարանցանելի։ Սելվասի կենդանական աշխարհը նույնպես հարուստ է ։ Հանդիպում  են  գիշատիչ կատվառյեւծներ,կռնչակապիկներ , դանդաղաշարժ համրուկներ և այլն։ Ամազոնի ջրերում ապրում է աշխարհի ամենամեծ օձը՝ անակոնդան ,հարավամերիկյան կոկորդիլոսը ,պիրանյա ձկները։Թռչունների շատ են բազմերանգ թութակները ,չղջիկները,կոլիբրիները (աշխարհի ամենափոքր թռչունները)։ Հասարակածային խոնավ անտառներից հյուսիս֊հարավ տարածվում է սավանաները որոնք  հյուսիսում կոչվում են  լյանոս  իսկ  հարավում  կամպոս։ Սավանաներից հարավ տարածվում են տափաստանները  ՝ պամպաները։Ավելի  հարավ  տարածվում են  անապատները և  կիսաանապատները։Իսկ Անդերում ձևավորվում են վերընթաց գոտիականությունը  ։ Այստեղ 4000մ բարձրության վրա  տարածվում  են  բարձրալեռնային մարգագետինները՝ պարամոսները։ Բարձր լեռների  գագաթներին սավառնում են աշխարհի ամենամեծ թռչունները՝կոնդորները։

Բացատրական բառեր։

Էնդեմիկ֊բույսերի և կենդանիներ այն տեսակները,որոնք բնորոշ են միայն որևէ շրջանի ,և երկրագնդի մյուս տեղերում չեն հանդիպում։

Սելվաս֊խոնավհասարակածային մշտադալար անտառներ։

Լիաններ֊ծառերին,թփերին կամ այլ հենարաններին փաթաթվող,մագլցող բույսեր։

Պամպա֊առավելապես խոտային, հացազգային բուսականությամբ ծածկված  հարթավայրային շրջաններ Հարավային Ամերիկայում։

Պարմոս֊բարձրալեռնային մարգագետիններ Հարավային Անդերում։

Պունա֊տափաստային բուսականությամբ ծածկված միջլեռնային բարձրադիր սարվանդաններ Անդերում ։

Գործնական աշխատանք։

Ուրվագծային  քարտեզի վրա  նշել Հարավային ամերիկայի խոշոր լեռնգրական միավորները,առափնյա ծովերը

Оставьте комментарий