Փորձ 1
Անհրաժեշտ իրեր — շաքարավազ, գդալ, 5 միանման ապակե բաժակ, գոլ ջուր, սննդային գունանյութ։
Ընթացքը — Չորս բաժակների մեջ հերթով համարակալում և լցնում եք հաջորդաբար’ 1-ին բաժակի մեջ 1 գդալ շաքարավազ, 2-րդ բաժակ-2 գդալ, 3-րդ բաժակ -3 գդալ, 4-րդ բաժակ- 4 գդալ։ Ամեն մի բաժակի մեջ լցնում եք տարբեր գունանյութեր։ Հետո յուրաքանչյուր բաժակի մեջ ավելացնում ենք 4 ճաշի գդալ ջուր (գոլ) ու լավ խառնում (4-րդ բաժակի շաքարավազը հնարավոր է լավ չլուծվի): Վերցնում ենք 5-րդ դատարկ բաժակը։ 4-րդ համարից սկսած զգուշությամբ, կաթուցիչի կամ ներարկիչի օգնությամբ (ասեղը վրայից հանած), տեղափոխում դատարկ բաժակի մեջ։ Տեսեք ինչ կստացվի…
Փորձ 2
Անհրաժեշտ նյութեր- աղացած պղպեղ, ջուր, ամանի հեղուկ կամ օճառ և մեկ ափսե:
Ընթացքը
Քայլ 1: Լցնել մի քիչ ջուր ափսեի մեջ:
Քայլ 2. Աղացած պղպեղ ցանել ջրի մակերեսին:
Քայլ 3. Ափսեի կենտրոնում ավելացրեք մի կաթիլ լվացող միջոց և դիտեք, թե ինչպես է պղպեղը տարածվում դեպի ծայրը:
Փորձ 3
Անհրաժեշտ իրեր— 1 թափանցիկ բաժակ կամ բանկա, սոդա, լիմոնի հյութ, ձեթ, գունանյութ
Փորձի ընթացքը— Թափանցիկ բաժակի մեջ լցնել 2-3 ճաշի գդալ սոդա, այնուհետև լցնել ձեթը բաժակի մեջ բերնեբերան։
Գունավորում ենք լիմոնի հյութը և լցնում բաժակի մեջ և հետևեք թե ինչ հետաքրքիր և գեղեցիկ երևույթ է տեղի ունենում։
Փորձ 4
Անհրաժեշտ նյութեր — մոմ (15-20 սանտիմետր բարձրությամբ), 1 լիտրանոց անոթ, փոս տարրա, լուցկի, ջուր, գունանյութ, պլաստիրին։
Փորձի ընթացքը՝
Վերցնում ենք տարրան, պլաստիրինով մոմը ամրացնում ենք տարրայի հատակին, հետո տարրայի մեջ՝ մոմի շուրջը լցնում ենք գունավորված ջուրը: Մոմը վառում ենք և մեկ լիտրանոց անոթը իջեցնում ենք վառվող մոմի վրա: Դիտարկում ենք, ինչ կատարվեց…