Рубрика: Բնագիտական փորձեր

Իմացումի հրճվանք ծրագրի սովորողներին առաջարկվող փորձեր

Փորձ 1

Անհրաժեշտ իրեր` ափսե, բարձր յուղայնությամբ կաթ, սննդային գունանյութեր, ամանի հեղուկ, ականջի փայտիկ 

Ընթացքը` կաթը լցնում ենք ափսեի մեջ, կաթեցնում ենք գունանյութերը, ականջի փայտիկը թաթախում եքք ամանի հեղուկի մեջ ու իջեցնում կաթի վրայի գունանյութի վրա։ Ի՞նչ եք տեսնում։

Փորձ 2

Անհրաժեշտ իրեր — մանրադրամներ, կաթուցիչ, ջուր։
Ընթացքը — կաթուցիչի միջոցով մանրադրամներ վրա կաթեցնում ենք ջուր։ Հաշվում, թե տարբեր մանրադրամներ վրա քանի կաթիլ ջուր է տեղավորվում։ Անում ենք եզրակացություն։

Փորձ 3

Անհաժեշտ նյութեր՝ աղ, սև պղպեղ, փուչիկ: Ընթացքը` Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի հատ փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին, մեր մազերին: Հետո այն մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք:

Փորձ 4

Անհրաժեշտ պարագաներ-
ականջի բամբակե փայտիկ, ամանի հեղուկ, ջուր
Փորձի ընթացքը- ականջի փայտիկի մի կողմը թրջել ջրով, թաթախեք ամանի հեղուկի մեջ և մյուս կողմից փորձեք հնարավորինս ուժեղ փչել։ Արդյունքը նկարագրեք ինքներդ, թե ինչ տեղի ունեցավ։