Рубрика: Без рубрики

Թեյախոտերի տեղափոխում Քոլեջից Հարավային դպրոց


1․ Թեյախոտերի չորացում

Մասնակիցներ՝

Հարավային դպրոցի ընտրությամբ գործունեության բույսերի խնամք
Ժամանակահատված՝ նոյեմբեր․

Նպատակ՝

Խնկածաղիկ՝ դուշիցա օրեգանում, մեղվախոտ՝ Мелисса лекарственная, պատրինջ թուրինջախոտ, անանուխ՝ նանա, դաղձ, երիցուկ՝ (Matricaria), օշոշ, հավածաղիկ և այլ  բույսերի տերևների, ցողունների հավաքում չորացում և հետագայում որպես թեյախոտի օգտագործում․
Սեբաստացու օրերին թեյախմությունների կազմակերպում թարմ բույսերից․
Սովորողների կողմից բույսի ուսումնասիրություն՝ օգտակար, բուժիչ, ինչպես նաև հակացուցումների մասին տեղեկությունների հավաքագրում․
Արդյունք՝
դպրոցը կունենա թեյախոտերի որոշակի քանակություն և հարկ եղած դեպքում կօգտագործի՝ թե՛  որպես հյուրասիրություն, թե՛  ըստ անհրաժեշտության։  

2․ Թեյախոտերի՝ արմատներով թփերի տեղափոխում Քոլեջից Հարավային դպրոց։
Մասնակիցներ՝
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ընտրության և տեխնոլոգիական խմբեր․
Ժամանակահատված՝ նոյեմբեր․
Նպատակ՝
Քոլեջում բազմացված բազմամյա թեյախոտ դեղաբույսերի տարծում՝ Հարավային դպրոց։

Էկոլոգիապես մաքուր և օգտակար թեյերի օգտագործում առօրյայում

Արդյունք՝
Կդառնանք օգտակար, էկլոգիապես մաքուր թեյերի հավաքածու ունեցող կրթահամալիր և արդյունքում ստացված արտադրանքը կարող ենք նաև փաթեթավորել ու վաճառել։ 

Տեղափոխված թեյախոտերը հավաքեցինք, չորացրինք մշակեցինք;

Տեղադրեցինք թաղարներում և ցանեցինք արդեն սովորողների հետ վաղուց փխրեցրած տարածքում;

Оставьте комментарий