Рубрика: Նախագծեր

Թեյախոտեր Հարավային դպրոցում, շուրջտարյա նախագիծ

Նախագծի իրականացման վայրը ՝ Հարավային-դպրոց պարտեզ

ժամանակահատված՝ շուրջտարյա նախխգիծ

մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդդասարանի սովոողներ

Նախագծի նպատակը

Սովորողներին դարձնել բուսասեր, բուսաբան՝ աճեցնելով էկոլոգիապես մաքուր, բնական և որակյալ թեյատեսակներ, որոնք կբազմացնենք և կտարածենք։ Կդառնանք օգտակար, էկլոգիապես մաքուր թեյերի հավաքածու ունեցող կրթահամալիր

երկարաժամկետ նպատակ

Ստեղծել թեյաբույսերի համար հատուկ նախատեսված տարածք,որը հետագայում կդառնա Սեբաստացի թեյի արտադրամաս, որը կարող ենք օգտագործել կրթահամալիրում թեյախմություն կազմակերպելիս, ներկայացնել հանգանակության միջոցառմանը, ցուցահանդես-վաճառքին և վերջապես ստեղծենք մեր անուշահամ, տարբերվող թեյը։

Նախագիծը կդառնա նաև ընտանեկան (թեյաբույսերի արմատները սովորողները կտեղափոխեն ընտանեկան միջավայր և կբազմացնեն;

Նախագծի ընթացքը

Ունեցել ենք բազմաթիվ այցեր կրթահամալիրի քոլեջ՝ թեյախոտերի արմատներ տեղափոխելու համար, ծանոթացել ենք թեյաբույսերի խնամքին և կենսական պայմաններին ։ Ստեղծել ենք թեյախոտերի համար նախատեսված անկյուն, հատուկ պայմաններ, ընտրել հատուկ վայր և կատարել հողի հերկում թեյաբույսերի արմատները տնկելու համար;

Ձեռք ենք բերել պահանջված թեյախոտերը մեր ջերմոցում բազմացնելու համար` Մարիամախոոտ, խնկածաղիկ,երիցուկ, նանա, դաղձ, ուրց և վարդի թերթիկներ։

Անհրաժեշտ իրեր

Էկո տոտրակներ, տուփեր

Նախնական անհրաժեշտ թեյաբույսերն են՝

Խնկածաղիկ

Անանուխ

Երիցուկ

Անթառամ

Ալոճենի

Անիսոն

Լորենու թեյ

Հասմիկ

Սամիթի սերմերի թեյ

Ցիտրուսային կեղև

Դաղձ

ՈՒրց

Արդյունքները կհրապարակվեն պատումների և տեսանյութերի տեսքով

Նախագծի ընթացքը

Թեյախոտերը տեղափոխել, մշակել, հավաքել և չորացրել ենք, ապա սովորողների հետ միասին ընտրել ենք հարմար տուփեր թեյերը փաթեթավորելու համար։ Միասին թեյերը գեղեցիկ փաթեթավորել ենք ևներկայացրել ցուցահանդես-վաճառքին։ Աշխատանքի առաջին արդյունքները ներկայացրել ենք ցուցահանդես վաճառքին։

1-Այցելեցինք ուսումնական քոլեջի ջերմոց թեյախտերի տեղափոխման համար;